ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Կետ առ կետ, տառ առ տառ քոչվորի «ճիշտն» է ապացուցում

Կետ առ կետ, տառ առ տառ քոչվորի «ճիշտն» է ապացուցում
18.04.2023 | 10:00

Ես Ռոբի ու Սերժի ժամանակները, աշխատելաոճը շատ եմ քննադատել։ Բայց քննադատել եմ, որովհետև ուղղելու, շտկելու բան կար։
Որովհետև հիմք կար, որի վրա կարելի էր ամուր կանգնել և վատը շտկել։
ՈՒ այդ հիմքն անվտանգ երկիրն էր։ Հողն էր հայրենի, որը մերն էր։
Այդ հիմքը մեր հավատքն էր, որ այդ հողը, երկիրը մերն են։
Իսկ հիմա՞, նույնիսկ չգիտես, թե Երևանը կամ իմ հայրենի Լոռին վաղը չե՞ն հայտնվի թուրքի ճիրաններում ։ Արցախը վանդակի մեջ է ։ 120 000 մեր հայրենակիցները պատանդի վիճակում։
Սյունիքն ամբողջովին վտանգված է։ Սևանի ավազանը վտանգված է։ Այս ի՞նչ արեց այս սրիկան։
Հա՛, այս տականքը գլխներիս դեռ դարձել է թշնամու փաստաբանը։ Կետ առ կետ, տառ առ տառ քոչվորի «ճիշտն» է ապացուցում։ Այն աստիճանի, որ «տեսել են մեր երկիրը, բարեհաճել են մնալ այստեղ»` պիտի հրճվենք։ Նրանց սուտ ակադեմիկոսների, միջազգայնագետների փողն էլ է կտրում այս ագահ, անկշտում անամոթը, իբր քիչ է իրեն վերցրած- ստացածը։ (Մեր վրեժից հույսս կտրել եմ։ Նրանց «գիտունների» վրիժառության վրա եմ հույսս դրել։ Անհաց է թողնում, մի բան պիտի անեն):
...Այլևս քննադատելու, իսկապես, բան էլ չկա։
Պարզապես ջնջել է պետք, տեղն էլ ախտահանել, որ այդ վիրուսը, այս մակաբույծ տեսակն այլևս չհայտնվի ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ